Ուրբաթ, 19 Ապրիլի 2024, 17:27
Արմինֆո. Գեղագիտության ազգային կենտրոնի Պատկերասրահում (Աբովյան փ. 13) բացվել է Jewellery Academy («Զարդարվեստի ակադեմիա») խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են Հայաստանի, Ավստրիայի, Չեխիայի, Հունգարիայի և Սլովակիայի գեղարվեստի ակադեմիաների և մասնագիտական ուսումնական հաստատությունների՝ զարդարվեստի ոլորտում լավագույն դիզայներների աշխատանքները:
|
Ուրբաթ, 12 Ապրիլի 2024, 10:49
Արմինֆո. «Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնը պատրաստվում է դիմել ՀՀ Գլխավոր դատախազություն` ՀՀ պաշտոնյանների կողմից պետական դավաճանության իրականացման կասկածով: Այդ մասին ասվում է "ժողովրդավարական համախմբում" կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանից ԱրմԻնֆո-ի ստացած հաղորդագրության մեջ, որը հանդես է գալիս համակարգող կենտրոնի անունից:
|
Ուրբաթ, 5 Ապրիլի 2024, 20:09
Արմինֆո. Ապրիլի 5-ին Բրյուսելում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանի Հանրապետության քրեական վարույթներով իրավական համագործակցության ոլորտում իրավասու մարմինների և Եվրոպական միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության (Եվրաջասթ) միջև համագործակցության մասին» համաձյանագիրը:
|
Երկուշաբթի, 1 Ապրիլի 2024, 10:43
Արմինֆո. Ալիևի ռեժիմը և նրա դաշնակիցները ցանկանում են հարձակվել Հայաստանի վրա ՝ փորձելով խափանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ: Այդ մասին Twitter-ի (X) իր միկրոբլոգում գրել է Բելգիայում ՀՀ դեսպան, ԵՄ-ին առընթեր ՀՀ մշտական ներկայացուցիչ Տիգրան Բալայանը:
|
Երկուշաբթի, 1 Ապրիլի 2024, 10:25
Արմինֆո. Հաճելի է Հայաստանում ԵՄ առաքելությունից (EUMA) հաստատում ստանալ, որ հայ-ադրբեջանական սահմանին զինվորականների ոչ մի արտառոց տեղաշարժ չի նկատվել։ Այդ մասին Twitter-ի (X) իր միկրոբլոգում գրել է Վրաստանի եւ Հարավային Կովկասի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, զետեղելով Հայաստանում ԵՄ առաքելության գրառումը, որի համաձայն, հայ-ադրբեջանական սահմանին ոչ մի արտառոց տեղաշարժ չի նկատվել:
|
Չորեքշաբթի, 27 Մարտի 2024, 15:45
Արմինֆո.Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինյին և ֆրանսիացի պատգամավորների պատվիրակությունը ծանոթացել են ՀՀ Գեղարքունիքի մարզում գտնվող Սոթքի ոսկու հանքի շուրջ անվտանգության հետ կապված գործընթացներին: Այդ մասին ասվում է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության (EUMA) թվիթերյան (X) էջում:
|
Հինգշաբթի, 14 Մարտի 2024, 13:43
Արմինֆո. Եվրախորհրդարանը 504 կողմ ձայնով հավանություն է տվել բանաձևին, որով առաջարկվում է աջակցել Հայաստանին և քննարկել նրան ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ տալու հնարավորությունը:
|
Երկուշաբթի, 11 Մարտի 2024, 16:23
Արմինֆո. Ադրբեջանն Իսրայելից ձեռք է բերել Sky Dew օդապարիկ, որը հագեցած է հրթիռների և ինքնաթիռների հեռահար հայտնաբերման առաջադեմ համակարգով:
|
Չորեքշաբթի, 6 Մարտի 2024, 13:07
Արմինֆո. Հայաստանը ցանկանում է ավելի մոտ լինել Եվրամիությանը։ Այս մասին հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինյին՝ Defis Humanitaires առցանց ամսագրի հարցազրույցում։
|
Շաբաթ, 2 Մարտի 2024, 14:39
Արմինֆո. Հայաստանը ԵՄ հետ քննարկումներ չի ունեցել հայ-թուրքական սահման եվրոպացի դիտորդներ ուղարկելու վերաբերյալ։ Այդ մասին ՀՀՀ-ի հարցազրույցում հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
|
Հինգշաբթի, 29 Փետրվարի 2024, 15:04
Արմինֆո. Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը հերքում է Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի մոտ ռուս սահմանապահների ներկայության մանդատի բացակայության մասին ՀՀ վարչապետի խոսքերը:
|
Հինգշաբթի, 29 Փետրվարի 2024, 12:41
Արմինֆո.Եվրոպական խորհրդարանն ընդունել է Ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության (CFSP) և ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության (CSDP) վերաբերյալ հաշվետվությունները, որոնք անդրադառնում են Արցախի և Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակին ՝ կապված Ադրբեջանի ագրեսիայի հետ:
|
Երեթշաբթի, 27 Փետրվարի 2024, 17:49
Արմինֆո.Եվրամիությունն աջակցում է կայուն և տևական խաղաղությանը, ուստի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ջանքերը պետք է ավելի արագ տեմպերով շարունակվեն: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով խոսնակ Պիտեր Ստանոն:
|
Երկուշաբթի, 26 Փետրվարի 2024, 15:40
Արմինֆո. Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակությունը ՝ իրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար Էլիզաբետ Վինկելմայեր Բեքերի գլխավորությամբ, ծանոթացել է Հայաստանում Եվրոպական միության (EUMA) առաքելության գործունեությանը:
|
Ուրբաթ, 23 Փետրվարի 2024, 19:39
Արմինֆո. Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունում, ի տարբերություն Անվտանգության խորհրդի քարտուղարի, պնդում են, որ Ռուսաստանի սահմանապահները չեն խոչընդոտում ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) գործունեությանը հայ-ադրբեջանական սահմանի որևէ հատվածում:
|
Երկուշաբթի, 19 Փետրվարի 2024, 10:49
Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների և անվտանգային մարտահրավերների շուրջ: Քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցեր, երկուստեք կարևորվել են այդ ուղղությամբ շարունակական ջանքերը:
|
Երեթշաբթի, 13 Փետրվարի 2024, 11:28
Արմինֆո.Փետրվարի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի անվտանգային ու պաշտպանական հարցերով կոմիտեի նախագահ Նատալի Լուազոյի (Renew Europe, Ֆրանսիա) հետ:
|
Երկուշաբթի, 12 Փետրվարի 2024, 17:18
Արմինֆո.Ադրբեջանի Հանրապետությունում Եվրոպական միության (ԵՄ) դեսպան Պետեր Միխալկոն կանչվել է երկրի ԱԳՆ, որտեղ նրան եւս մեկ անգամ տեղեկացվել է, որ "նախնական պայմանավորվածություններին հակասող ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը Հայաստանում լուրջ մտահոգություն է առաջացնում":
|
Երեթշաբթի, 6 Փետրվարի 2024, 17:05
Արմինֆո. Հայաստանի խոշորագույն բանկը՝ Արդշինբանկը, այսօր հայտարարում է HSBC Holdings plc-ի դուստր ընկերության՝ HSBC Europe B.V.-ի հետ համաձայնության գալու մասին՝ Հայաստանում վերջինիս դուստր բանկի ձեռք բերման վերաբերյալ։
|
Չորեքշաբթի, 10 Հունվարի 2024, 15:11
Արմինֆո.ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների զարգացումն ու խորացումը կարևոր է ոչ միայն հանրապետության բարեկեցության բարձրացման տեսանկյունից, այլ նաև այն պատճառով, որ այն կարևոր է նաև Եվրոպայի համար: Այդ մասին հունվարի 10-ին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է պաշտոնական այցով Երեւանում գտնվող Հունաստանի ԱԳ նախարար Յորղոս Գերապետրիտիսը:
|